«Ռուսական «Կոմերսանտը» երեկ ուշագրավ հրապարակում էր արել Վրաստանի զբոսաշրջության մասին։ Պարզվում է՝ անցած տարի մեր հարևան երկիրը զբոսաշրջության ոլորտում ռեկորդ է արձանագրել. Վրաստան է այցելել 6 միլիոնից ավելի զբոսաշրջիկ, 2 միլիարդ դոլարից ավելի եկամուտ է այն բերել երկրին։ Իսկ «Վոգ» ամսագիրը Վրաստանը ներառել է ամենապոպուլյար տուրիստական ուղղությունների ցանկում։ Ահա այսպես դանդաղ քայլերով մեր հարևան երկիրը շտկում է մեջքը, բարելավում տնտեսական վիճակը։ Իսկ մենք ոչ կարողանում ենք օգտվել մեր առավելություններից, ոչ էլ անգամ օրինակ են վերցնում նրանից։ Այդ ինչե՞ս ստացվեց, որ հարուստ պատմություն և ցուցադրելու բան ունեցող Հայաստանը, որը նաև գեղեցիկ բնություն ունի, բարեհամբույր ու աշխատասեր բնակչություն, չի կարողանում գրավել Էկզոտիկ տուրիզմի սիրահարներին, Եվրոպաներից վտարված ռուս զբոսաշրջիկներին, մերձավոր Իրանին, իսկ Վրաստանը կարողանում Է։ Ոչ միայն չի կարողանում զբոսաշրջիկներ «խլել» հարևանից, այլ հենց ինքն Է լրացնում Վրաստան մեկնողների շարքերը։ Վերջին տարիներին Վրաստանում շատ ավելի հայ Է հանգստանում, քան հայաստանյան հանգստավայրերում:
Իսկ աշխարհը փոխվել է։ Նախ, զբոսաշրջությունն աճել է՝ մարդիկ այժմ ավելի շատ են շրջագայում, աշխարհ տեսնում, նոր տպավորություններ փնտրում, քան 10-20 տարի առաջ։ Եվ պետություններն էլ հասկացել են, որ սա շատ եկամտաբեր տնտեսության ճյուղ է և դրան չի կարելի մատների արանքով նայել»,–գրում է թերթը։
«Հրապարակ». Վրաստանը ներառվում է ամենապոպուլյար տուրիստական ուղղությունների ցանկում, իսկ Հայաստանը դուրս է մնում դրանցից

Լրահոս
Պաշտպանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը
23
Ապրիլ,
2018 16:59
Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ոստիկանության Երևան քաղաք ...
Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին
23
Ապրիլ,
2018 16:54
Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի առնչությամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ...
Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ է բերել որդուն
23
Ապրիլ,
2018 16:43
Քիչ առաջ լույս աշխարհ է եկել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլիամի երրորդ երեխան
ՔՊ-ն զինվորականներին կոչ է անում վերադառնալ զորամասեր
23
Ապրիլ,
2018 16:26
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է արել բոլոր զինծառայողներին՝ վերադառնալ իրենց նշանակմ ...
Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
23
Ապրիլ,
2018 16:15
Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք
23
Ապրիլ,
2018 16:10
Հարգելի համաքաղաքացիներ, համընդհանուր հավաքի պատճառով Երևան քաղաքում երթևեկությունը և մարդկանց տեղաշ ...
«Ձեր ցավը տանեմ», հաղթել ենք. Փաշինյանը՝ ժողովրդին
23
Ապրիլ,
2018 16:06
«Ձեր ցավը տանեմ»: Այսպես դիմեց Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի կապակցությամբ
23
Ապրիլ,
2018 16:04
Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ ...
Լեւոն Բարսեղյանը կալանավորվեց
23
Ապրիլ,
2018 15:53
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այսօր՝ ապրիլի 23-ին, կալանավորվել է: ...