Այս կիրակի` սեպտեմբերի 23-ին, տեղի կունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Քաղաքապետի աթոռի համար պայքարում է 12 քաղաքական ուժ։
Armday.am-ը «Կյանքը մեկ օրում» նախագծի շրջանակներում զրուցել է Արդարադատության նախարար, «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ։ Վերջինս կարծիք է հայտնել, որ Երեւանի հաջորդ քաղաքապետը հենց ինքն է։
-Պարոն Զեյնալյան նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Ձեր գնահատմամբ ինչպե"ս այն ընթացավ։
-Լավ է։ Նման քարոզարշավ չէի տեսել, դրական է ամեն ինչ։
-Բայց, ամեն դեպքում, եղան միմյանց հասցեին հնչող քննադատություններ, վիրավորանքներ։ Դրանք նորմալ համարո՞ւմ եք։
-Ցանկալի կլիներ, որ նման դեպքեր չլինեին, տարանջատումներ, անջրպետներ չլինեին։
-Սեւերի-սպիտակների բաժանումը ճիշտ համարո՞ւմ եք։
-Ես արդեն այդ հարցին պատասխանեցի «Լույս» դաշինքի նախընտրական գույնը մանուշակագույնն է։
-Պարոն Զեյնալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակահեղափոխական ուժերին ձայն տալ պետք չէ։ 12 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, ովքե"ր են ըստ Ձեզ, հակահեղափոխականները։
-Մենք պետք է հաստատենք քաղաքացիական համերաշխություն եւ ձեր հարցի իմ պատասխանը սա էր։
-Այսինքն հակահեղափոխական ուժեր չկա՞ն։
-Ես տվեցի ձեր պատասխանը, այնպես, ինչպես գտնում եմ ճիշտ, այնպես ինչպես գտնում եմ իմ երկրի, ժողովրդի իմ Երեւանի համար։
-Նախընտրական քարոզարշավի ժամանակ հասցրեցի"ք տեղ հասցնել Ձեր նախընտրական ծրագիրը։
-Այո, հասցրել ենք։ Ես բաց չեմ թողել որեւէ հանդիպում, որեւէ հարցազրույց եւ ԶԼՄ հրավեր, մասնակցել եմ անձամբ, դռնեդուռ մեր ծրագիրն եմ ներկայացրել, եւ մարդկանց մեր աշխատելաոճն եմ ներկայացրել, անձամբ բուկլետներն եմ բաժանել, սեղմել եմ մարդկանց ձեռքը, լսել նրանց խնդիրները։
-Իսկ ի՞նչ խնդիրներ էին բարձրացնում հիմնականում երեւանցիները։
-Առաջնայինը, որ բարձրացնում են դա աղբահանության, տրանսպորտի խնդիրն էր։ Կային նաեւ թաղամասեր, որտեղ խնդիր էր վերալակներն ու ջրամատարակարման հարցը։
-Ձեր շանսերը ինչպե"ս եք գնահատում։
-Բարձր, շատ բարձր։
-Ի՞նչը հաշվի առնելով։
Քարոզարշավն ու նաեւ մեր զգացողությունները։
-Բարձր շանսեր ունի նաեւ «Իմ քայլը» դաշինքը, այդ մասին իրենք են հայտարարել։
-Ես արդեն ասեցի, որ մեր շանսն է ամենաբարձրը։
Պարոն Զեյնալյան, եթե ամեն դեպքում ներսում լինի կոալիցիայի անհրաժեշտություն, պատարա՞ստ է «Լույս» դաշինքը դրան։
-Ես ամեն դեպքում կընտրվեմ Երեւանի քաղաքապետ։
-Ձեր հիմնական մրցակիցն ո՞վ է։
Իմ հիմնական մրցակիցը կրավորականությունն է, էգոիզմը, իմ հիմնական մրցակիցը անտարբերությունն է։
-Ես նկատի ունեի քաղաքապետի թեկնածուներից։
-Ես հենց դա էլ պատասխանեցի։ Մենք գնում ենք հաղթանակի։
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում իշխանափոխությունից հետո։
-Իմ մոտ առաջացավ հույս, լավատեսություն, ուրախ եմ տեսնել ուրախ ժողովրդիս։
-Կկարոտեք Արդարադատության նախարարի Ձեր աշխատանքը, եթե ընտրվեք քաղաքապետ։
-Եթե չէ, հենց ընտրվեմ Երեւանի քաղաքապետ կունենամ արժանի փոխարինող Արդարադատության նախարարությունում եւ սա իմ երկիրն է, ես միշտ կարոտում եմ։
-Այնուամենայնիվ, եթե քաղաքապետ չընտրվեք պատրաստ ե՞ք ավագանի աշխատել։
-Ես մի փոքր մտածելուց հետո հասկացա, որ այնուամենայնիվ ես կընտրվեմ քաղաքապետ։
-Որտեղից Ձեզ նման վստահություն, եւ եթե չընտրվեք իմ հետ հարցազրույցում ինչ կասեք։
-Ես ձեր աչքերի մեջ կարդացի, որ ես ընտրելու եմ Երեանի քաղաքապետի։
-Հարցազրույցի այս հատվածում շարունակեք մեր մտքերը։
-Կյանքը մեկ օրում։
-Առավոտյան արթանում եմ, անում՝ մարզանք, նախաճաշում եմ, գնում աշխատանքի, կատարելով աշխատանքս։
-Մի օր ես։
-Ես ամեն օր ապրում եմ ինչպես վերջին օրը։
-Տարիների ընթացքում։
-Ձեռք եմ բերել փորձ, շատ մեծ հարստություն՝ ընկերների տեսքով, պատմությունների հարուստ հավաքածու, գիտելիք։
Փայլակ Ֆահրադյան
Լուսանկարները՝ Armday.am-ի եւ Արտակ Զեյնալյանի ֆեյսբուքյան էջից։