Գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրած խաղային ապարատները պետք է դուրս բերվեն․Նիկոլ Փաշինյան


Գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրած խաղային ապարատները պետք է դուրս բերվեն․Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 20 12:37 2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրած խաղային ապարատները պետք է դուրս բերվեն:

«Սա պետք է անել շատ արագ ու շատ վճռական: Փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների և այլն պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով գործունեությունը սահմանափակվի», - ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ ռազմավարական առումով պետք է բացառել այն իրավիճակը, որ մեր երկրում տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշ կա. «Ուզում ենք հասկանանք այդ ցուցանիշը, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել Աշխարհի առաջնություն ու մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով ու, բնականաբար, պարտվելով»:

 

 



loading...