Ոստիկանապետը նվեր էր պատրաստել կառավարության անդամների համար


Ոստիկանապետը նվեր էր պատրաստել  կառավարության անդամների համար
Սեպտեմբեր 20 11:55 2018

Այսօր կառավարության նիստի ժամանակ ոստիկանությունը կառավարության անդամներին նվիրեց՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան:

«Ֆրանկոֆոնիայի գանաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Հայաստանում, սա մեծ նվեր է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և նշեց, որ նոր Հայաստանում շատ ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքցիները մի քանի օտար լեզու իմանան:

 

«Ես ճիշտ հասկացա՞, պարոն Օսիպյան, այս զրուցարանը ոստիկանության աշխատակիցների մոտ է լինելու, որ կարողանան հաղորդակցվել»,- ոստիկանապետին դիմեց Ն.Փաշինյանը՝ նաև հարցնելով, թե քանի տպաքանակով է տպագրվել զրուցարանը:

 

Վալերի Օսիպյանը չկարողացավ ստույգ տպաքանակի հարցին պատասխանել, բայց վստահեցրեց, որ քանակը բավարար է, որպեսզի ոստիկանության աշխատակիցները կարողան հաղորդակցվել ֆրանսախոս հյուրերի հետ: