Ընթանում է կառավարության նիստը. Օրակարգում կա 21 հարց, որից 13-ը չզեկուցվող է (ուղիղ)


Ընթանում է կառավարության նիստը. Օրակարգում կա 21 հարց, որից 13-ը չզեկուցվող է (ուղիղ)
Սեպտեմբեր 20 11:07 2018

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստի օրակարգում  ընդգրկված են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ  տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին,  2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելու, Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և այլ հարցեր: 

Մեկ այլ հարցով ՀՀ ոստիկանությանն ամրացված գույքը հետ է վերցվելու և Արցախի Հանրապետությանը նվիրաբերվելու: Հարցերից մյուսը «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին է: