Ճանաչողական այցով ՀՀ ԱԱԾ է այցելել Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը


Ճանաչողական այցով ՀՀ ԱԱԾ է այցելել Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը
Սեպտեմբեր 20 10:38 2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաեւին:

ԱԱԾ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրեց համակարգի հիմնական եւ նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջեւ արդեն ձեւավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝դեսպան  Ուրազաեւը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ եւ կազմակերպված աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ եւ գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով: