Ի՞նչու են վարչապետի կինը և Արփինե Հովհաննիսյանը մեկնել Սանկտ Պետերբուրգ «Հրապարակ»


Ի՞նչու են վարչապետի կինը  և Արփինե Հովհաննիսյանը մեկնել Սանկտ Պետերբուրգ «Հրապարակ»
Սեպտեմբեր 20 09:11 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաեւ ելույթ է ունենալու։ Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, հրավերն էլ նա է ուղարկել։

Ֆորումի խորագիրն է․ «Կանայք՝ հանուն գլոբալ անվտանգության եւ կայուն զարգացման», ինչն առնչվում է Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը։ Հայաստանից Մատվիենկոյի հրավերով Պիտեր է մեկնել նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա էլ ռուսական կողմի առաջարկով ամսի 20-ին հանդես կգա բացման խոսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում