«Կարող ա պատահի իրենց հետեւում են»․ ՀՀԿ-ական պաշտոնյաներն իրենց ենթակաների խոսակցությունները կգաղտնալսե՞ն «Ժամանակ»


«Կարող ա պատահի իրենց հետեւում են»․ ՀՀԿ-ական պաշտոնյաներն իրենց ենթակաների խոսակցությունները կգաղտնալսե՞ն «Ժամանակ»
Սեպտեմբեր 20 09:05 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո մի շարք հանրապետական պաշտոնյաներ, քաղաքապետեր ու այլ գերատեսչությունների ղեկավարներ սկսել են սպառնալ-զգուշացնել իրենց ենթականերին կարեւոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել, զերծ մնալ անգամ ֆեյսբուքյան նամակագրությունից, քանի որ «կարող ա պատահի իրենց հետեւում են»։ Նման մի քանի դեպք գրանցվել է հատկապես Վանաձորում քաղաքային իշխանության ներկայացուցիչների կողմից։

Այսինքն՝ պաշտոնյաներն իրենց ենթականերին սպառնում են գաղտնալսել՝ դրանով իսկ փորձելով կանխել իրենց դեմ հնարավոր սաբոտաժը եւ առհասարակ խնդրահարույց տեղեկությունների տարածումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում