Ալիկ Սարգսյանը վերականգնում է կապերը Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ»


Ալիկ Սարգսյանը վերականգնում է կապերը Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ»
Սեպտեմբեր 20 08:36 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն կա, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով խանդավառությամբ է ընդունել Քոչարյանի վերադարձը, վերականգնել է կապերը նրա շուրջը հավաքվող անձանց հետ, մասնավորապես՝ վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի։ Նա հաճախ հանդիպում է նաև Իշխան Զաքարյանին։ Ի պատասխան մեր հարցին, նա ասաց, թե վերջերս Հովիկ Աբրահամյանն է իրեն զանգահարել՝ «Ավազահատիկի» թեմայով․ «Եվ վերջ, եթե որևէ շրջանակի հետ հանդիպում լիներ, կխոստովանեի»։ Քննչական կոմիտեում «Ավազահատիկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել այս 2 պաշտոնյաների դեմ՝ լիազորություններն անցնելու, խարդախության առերևույթ դեպքի վերաբերյալ։

Ուշագրավ է, որ Սարգսյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, թե հավանաբար սեպտեմբերին դուրս կգա ՀՀԿ-ից, սակայն ամռան ընթացքում մտափոխ է եղել»։

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: