Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 400 կրակոց. ԼՂՀ ՊԲ


Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 400 կրակոց. ԼՂՀ ՊԲ
Հունվար 12 10:09 2017

Հունվարի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: