ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել Կառավարությանը երեք մարզիկի՝ ֆուտբոլիստ Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին, ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին և բասկետբոլի հավաքական թիմի անդամ Վիկտոր Սասունի Հովսեփյանին զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ:
Նախարարությունը նշել է, որ Ալբերտ Ալբերտի Հովագիմյանը հանդես է գալիս ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։
Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին և 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:
Վիկտոր Սասունի Հովսեփյանը հանդես է գալիս «Ուրարտու» ակումբում և բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը բասկետբոլի ազգային հավաքական թիմի սպասվելիք խաղերին։