«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ իշխանությունների կողմից Ռուսաստանի և այդ երկրի առանձին ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցները իրենց անմիջական բացասական ազդեցությունն են գործում Հայաստանի վրա: Ըստ «Ռոյթերս» գործակալության՝ ռուսական «Ռուսալ» ընկերության Երևանում գտնվող «Արմենալ» դուստր ձեռնարկությունը ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով գրեթե դադարեցրել է գործունեությունը՝ աշխատակիցներին ուղարկելով հարկադիր պարապուրդի: ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներով են սպառնում բոլոր այն ընկերություններին, որոնք որևէ գործարար հարաբերություն ունեն պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների կամ անձանց հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: