Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» վայրում հանդիպել են «Հրապարակ»


Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» վայրում հանդիպել են «Հրապարակ»
Սեպտեմբեր 19 09:09 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կայացե՞լ է նման հանդիպում։

«Ես տեղեկություն չունեմ նման հանդիպման մասին․․․ հնարավոր է մասնավոր հանդիպում եղել է, չեմ կարող ասել, բայց մենք մեր քաղաքական կուրսը տանում ենք անկախ, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...