Հնդկական 7 գաղտնիք՝ առողջ, փարթամ ու երկար վարսեր ունենալու համար

Հնդկական 7 գաղտնիք՝ առողջ, փարթամ ու երկար վարսեր ունենալու համար
Սեպտեմբեր 18 23:16 2018

Հնդկուհիներն ունեն վարսերը խնամելու իրենց գաղտնիքները, որոնցից մի քանիսը ներկայացրել է մազերի խնամքի գուրու և Հնդկաստանում հայտնի վիդեոբլոգեր Սուշմիթան, ում տեսանյութերն ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում համացանցում:
Ձեզ ենք ներկայացնում Սուշմիթայի խորհուրդներից մի քանիսը:


1. Օգտագործել հալվեի հյութը
Հարկավոր է մի քանի խոշոր տերև պոկել, կտրատել, ապա քամել հալվեի հյութը, որից հետո պետք է մերսող շարժումներով հյութը տարածել գլխամաշկի վրա: Մերսումը բարելավում է արյան շրջանառությունը, իսկ հալվեի հյութն այդպես ավելի լավ է ներծծվում: Տարածելուց հետո դիմակը պետք է թողնել 2 ժամ: Ցանկության դեպքում կարելի է թողնել ողջ գիշեր:


2. Օգտագործել պանտենոլով դիմակ
D-պանտենոլը արհեստական վիտամին B5-ն է, որը մաշկ ներթափանցելուն պես վերածվում է պանտոտենաթթվի՝ կարգավորելով էպիդերմիսի վիճակը: Բացի այդ, այն վերականգնում է մազարմատները և բուժում մազաթափությունը:
Հարկավոր է սովորականի նման լվանալ մազելը, այնուհետև Պանտենոլը (փրփուր կամ գել) քսել մաքուր մազերին՝ հիմնականում ուշադրություն դարձնելով մազարմատներին: Մազերն ավելի հարթ դարձնելու և էլեկտրականացումից խուսափելու համար պանտենոլը կարելի է քսել նաև մազերի ամբողջ երկարությամբ:


3. Լվանալուց հետո գլխամաշկը ցողել սառը ջրով
Սառը ջուրը փակում է ծակոտիներն ու լավացնում արյան շրջանառությունը, ինչն էլ, իր հերթին, բերում է մազերի արագ աճին


4. Ցողել մազերը խնձորի քացախով
Այս հնարքը կարելի է օգտագործել ամսական մի քանի անգամ: Քացախը վերականգնում է մազերի ֆոլիկուլները և դարձնելով դրաքն ավելի առողջ ու փարթամ: Գլուխը լվանալուց հետո հարկավոր է պարզապես մազերը ցողել քացախով: Խնձորի քացախի հոտը բավականին թույլ է, ուստի այն օգտագործելուց հետո մազերը կարելի է չլվանալ:


5. Օգտագործել սպիտակուցային դիմակ
Սպիտակուցային դիմակը հիանալի միջոց է՝ պրոտեինների պակասը լրացնելու և վարսերը սնուցելու համար:
Հարկավոր է վերցնել սենյակային ջերմաստիճանի երկու ձու, սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել դրանք և քսել մազարմատներին: Առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է մազերը փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և տաք գլխարկ դնել:


6.Փորձել ձվով և կոնյակով դիմակ
Ձուն հարուստ է մազերի համար շատ օգտակար սպիտակուցներով, իսկ կոնյակի բաղադրության մեջ պարունակվող նյութերը մազերն ավելի հաստ և փարթամ են դարձնում և նպաստում են դրանց աճին: Հարկավոր է երկու ձվին խառնել մեկ բաժակ կոնյակ և քսել մազարմատներին: Այս խառնուրդին կարելի է նաև ձիթապտղի յուղ ավելացնել:


7. Կիրառել եթերայուղեր
Նարդոսի, նուշի, ժոժոբայի, խունկի և ուրցի յուղերը մազարմատների վրա լավ ազդեցություն են գործում, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և բուսական հավելանյութեր: Կարելի է խառնել եթերայուղերը, այնուհետև այդ խառնուրդը քսել մազարմատներին և թողնել 2-3 ժամ:

loading...