Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը


Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը
Սեպտեմբեր 18 23:05 2018

Ժամեր առաջ Քենսինգթոնյան պալատը հայտարարել է Սասեքսի դքսուհի, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի առաջին խոհարարական գրքի հրատարակման մասին:

Ինչպես նշում է Tatler-ը, Մեգանը Hubb Community Kitchen համայնքի կանանց հետ համագործակցության արդյունքում ստեղծել է Together: Our Community Cookbook («Միասին. Մեր համայնքի խոհարարական գիրքը») վերնագրով գիրքը:

Հայտնի է, որ ամուսնությունից առաջ Մեգանը խոհարարության սիրահար էր ու իր բլոգում կիսվում էր տարբեր ուտեստների բաղադրատոմսերով:

Աղբյուրը մանրամասնում է, որ 128 էջանոց գրքում ներառվել է 50 բաղադրատոմս, այդ թվում՝ ավոկադոյով ու կանաչ չիլիով ուտեստ, քարրի սոուսով և կոկոսի կաթով հավ, հնդկական ձևով պատրաստված սմբուկ, հնդկական ձևով պատրաստված բրնձով հավ, կարամելացված սալորով թխվածք, համեմունքներով թեյ և այլն:

Նշվում է, որ գիրքը կվաճառվի Amazon-ում՝ 9.99 ֆունտ ստեռլինգով, իսկ վաճառքից ստացված բոլոր միջոցները կփոխանցվեն սկզբում Քեմբրիջի և Սասեքսի դուքսերի հիմնադրամին (The Royal Foundation), այնուհետև՝ Hubb Community Kitchen համայնքին: