ՉԼ. Մեսսին պատմական ցուցանիշ է կրկնել


ՉԼ. Մեսսին պատմական ցուցանիշ է կրկնել
Սեպտեմբեր 18 22:49 2018

Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանը կատալոնական «Բարսելոնան» սկսել է հաղթանակով:

 

«Կապտանռնագույնները» խմբային փուլի առաջին խաղում 4:0 հաշվով հաղթել են ՊՍՎ-ին: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին:

 

Արգենտինացին պատմական ցուցանիշի է հասել. նա դարձել է ՉԼ-ի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում ՉԼ-ի 14 և ավելի խաղարկություններում:

 

 

 

Մեսսին կրկնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռաուլի ցուցանիշը:



loading...