Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները


Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները
Սեպտեմբեր 18 22:38 2018

Cnet կայքը համեմատել է օրերս Apple ընկերության կողմից ներկայցված iPhone XS ու մեկ տարի առաջ ներկայացված iPhone X մոդելները՝ նշելով նորույթի առավելություններն ու թերությունները:

 

Ըստ այդմ, պարզ է դարձել, որ iPhone XS-ն ունի ավելի որակյալ տեսախցիկ, ավելի արագ աշխատող պրոցեսոր ու դիմաճանաչողական գործառույթ, ինչպես նաև տալիս է երկու SIM քարտ օգտագործելու հնարավորություն:

 

Ինչ վերաբերում է թերություններին, ապա մոդելը «կարճ կյանքով» մարտկոցն ունի, թանկարժեք է՝ 1.000 դոլար:

 

Աղբյուրն iPhone XS-ի ամենամեծ թերությունը համարում է այն, որ հեռախոսը որևէ երևելի նորարարություն չունի: Դրանում տպավորիչ են միայն կատարելագործված ֆոտոխցիկներն ու նոր A12 բիոնիկական չիպը: