Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել


Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել
Սեպտեմբեր 18 21:45 2018

Պարզվել է, որ կարմիր շրթներկը տարօրինակ ազդեցություն է ունենում տղամարդկանց վրա: Մի փորձ վերջերս ապացուցեց, որ տղամարդիկ քամում են սեփական դրամապանակը հանուն կարմիր շուրթերով կնոջ:

Փորձը կատարել են ամերիկացի գիտնականներ Նիկոլաս Գեգենն ու Սելին Ջեյկոբը: Նրանք փորձի համար ընտրել են մի թանկ ռեստորան, ապա խնդրել են մատուցողուհիներին տարբեր շրթներկեր քսել' կարմիր, վարդագույն, շագանակագույն կամ ընդհանրապես չքսել: Մատուցողուհիներին հանձնարարվել է սպասարկել 447 այցելուի, ապա ստուգվել է թեյավճարների չափը:

Կին այցելուների վրա մատուցողուհիների շրթներկի գույնը բացարձակ չի ազդել, ինչը չի կարելի ասել արական սեռի այցելուների մասին: Պարզվել է, որ այն սեղանների տղամարդիկ, որոնց սպասարկել են կարմիր շրթներկով մատուցողուհիները, թողել են բավական մեծ թեյավճար, իսկ շրթներկի մյուս գույներով մատուցողուհիները ավելի քիչ գումար են ստացել:

Հոգեբանները սա պարզաբանել են նրանով, որ կարմիրը տղամարդիկ ասոցացնում են սեքսուալության ու առողջության հետ: Հենց կարմիր շրթներկով կնոջ համար է, որ նրանք պատրաստ են շռայլել:



loading...