ԲՀԿ-ն զրպարտություն է համարում իրենց կողմից ընտրակաշառք բաժանելու լուրերը (տեսանյութ)


ԲՀԿ-ն զրպարտություն է համարում իրենց կողմից ընտրակաշառք բաժանելու լուրերը (տեսանյութ)
Սեպտեմբեր 18 13:46 2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանը, կարելի է ասել, ընթանում է նորմալ, առանց խախտումների: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աժ փոխնախագահ Միքայել  Մելքումյանը:

«Իհարկե, լավ կլիներ, որ մրցակիցները իրար անձնական վիրավորանքներ չհասցնեին, սա մի շրջան է, որը ընտրություններից հետո կընկնի իր տեղը: Ես չեմ ընդունում համացանցում Նաիրա Զոհրաբյանի հասցեին հնչեցրած վիրավորանքները և հույս ունեմ, որ մեր արձագանքից հետո այն կդադարի:Մենք համարում ենք, սա անհատների կողմից է դրսևորվում, ոչ թե քաղաքական ուժերը նստում ու մտածում են ինչպես պատասխաններ տալ»,-ասասց Մ. Մելքումյանը: 

Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային՝  ԲՀԿ ներկայացուցիչները շեշտեցին, որ  բացառում են իրենց կողմից ընտրակաշառք բաժանելը և որ այդ հայտարարությունները արվում է անպատասխանատու ձևով, քանի որ, երբ հերթը հասնում  հասցեատերերին, անուններ չեն նշվում:

Մանրամասները՝ տեսանյութում: