Խաչատուրյան ավագ քույրերին վերադարձրել են քննչական մեկուսարան


Խաչատուրյան ավագ քույրերին վերադարձրել են քննչական մեկուսարան
Սեպտեմբեր 18 00:13 2018

Քրիստինա և Անգելինա Խաչատուրյաններին (հոր սպանության մեղադրանքով ձերբակալված երեք քույրերից ավագին և միջնեկին) Սերբսկու անվան ինստիտուտում հոգեբուժական փորձագիտության ենթարկելուց հետո վերադարձրել են քննչական մեկուսարան։

 

 

Սեպտեմբերի 14-ին փաստաբան Ալեքսեյ Լիպցերը պատմել էր, որ փորձագետները երեք քույրերից երկուսին մեղսունակ են ճանաչել։

 

Սեպտեմբերի 8–ին հաղորդվել էր, որ քույրերից կրտսերը անմեղսունակ է ճանաչվել և քննչական մեկուսարանից հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նա պետք է սպասի դատարանի որոշմանը՝ հարկադիր բուժման ուղարկվելու վերաբերյալ։



loading...