Սեպտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 91 դեպք


Սեպտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 91 դեպք
Սեպտեմբեր 17 14:10 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 91 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 31, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 9-ական, պետական ունեցվածքի գողության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի 3-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթեքի առգրավման, ապօրինի ծառահատման, պոռնկագրական նյութեր տարածելու սպառնալիքի, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, թմրանյութի իրացման, ընտրակաշառքի, փաստաթղթի կեղծիքի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և գույքի անզգուշությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած, 11 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 1-ը: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 3, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:
 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: