Անցած շաբաթ գրանցվել է 382 արտակարգ դեպք. 313 հրդեհ, 52 ավտովթար, որից զոհվել է 7 մարդ


Անցած շաբաթ գրանցվել է 382 արտակարգ դեպք. 313 հրդեհ, 52 ավտովթար, որից զոհվել է 7 մարդ
Սեպտեմբեր 17 12:39 2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 558 դեպք, որից 382-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 144 կենցաղային կանչ, 313 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 7 եւ տուժել 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 25 դեպք:

Արձանագրվել է վայրի կենդանիների հարձակման 2 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 7 դեպք, որի հետեւանքով տուժել է 22 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: