Երկամյա դադարից հետո այս Նոր տարին տանն եմ դիմավորում


Երկամյա դադարից հետո այս Նոր տարին տանն եմ դիմավորում
Դեկտեմբեր 31 22:16 2016

Քառօրյա պատերազմի հերոս ՝ Հարություն Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է 

Սիրելի հայրենակիցներ սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Անցնող 2016 թվականը լի էր անակնկալներով ու փորձություններով: Ես ցանկանում եմ 2017 թվականը լինի սիրո, ջերմության ու առատության տարի: Ամենակարևորը ցանկանում եմ խաղաղություն հայրենիքիս, թող նրա սահմաններն անառիկ մնան, իսկ անդորրը հանգիստ լինի: Ցանկանում եմ, որ գալիք տարում միասնական լինենք, միասնական, ինչպես ապրիլին: Ցանկանում եմ, որ մեր գործերով նպաստենք հայրենիքի շենացմանն ու հզորացմանը: Ցավոք սրտի այսօր մեզ հետ չեն այն անմահ հերոսներն, ովքեր նահատակվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար: Ապրենք այնպես, որ նրանց հիշատակն անմահ, իսկ սխրանքը անմոռանալի մնա: Երկամյա դադարից հետո այս Նոր տարին տանն եմ դիմավորում, բայց ուզում եմ անպայման շնորհավորել այն զինվորներին, ովքեր հիմա իրենց պարտքն են կատարում հայրենիքի առաջ: Մաղթում եմ անփորձանք ծառայություն ու խաղաղ երկինք. Ձեր շնորհիվ է, որ մենք հանգիստ նստել ու ենք տոնական սեղանների շուրջ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: