Արագածոտնի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել


Արագածոտնի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել
Սեպտեմբեր 17 10:05 2018

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 69 LN 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Քուչակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:



loading...