Արտակարգ դեպք Հրազդանում. բնակելի տանը պայթյուն է որոտացել


Արտակարգ դեպք Հրազդանում. բնակելի տանը պայթյուն է որոտացել
Սեպտեմբեր 17 09:27 2018

Կոտայքի մարզում սեպտեմբերի 6-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ժամը 20:15-ի սահմաններում ԱԻՆ փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Այս պահին բնակարան քաղաքացիների մուտքը արգելված է, Երևանից ժամանում են սակրավորներն ու կինոլոգները: Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոց:

Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին բնակարանի ներսում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, որոնք ժամանել են Երևանից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարևաններն ասում էին, որ բնակարանում մարդ չի բնակվում, տանտերերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Փաստի առիթով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տարածքը հսկվում է ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից: