Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի միջազգային մրցաշարում


Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի միջազգային մրցաշարում
Սեպտեմբեր 16 15:09 2018

Ստամբուլում ընթացող միջազգային մրցաշարում 91 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը եզրափակիչ մենամարտում հաղթել է անգլիացի մրցակցին ու ոսկե մեդալ նվաճել:

 

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

 

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 3 մեդալով` 2 ոսկե և մեկ բրոնզե:

 

Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, իսկ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, կիսաեզրափակչում պարտություն էր կրել ու նվաճել բրոնզե մեդալ:

 

Հայ բռնցքամարտիկները Ստամբուլում հանդես են եկել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: