Վրաստանի ֆինանսների նախարարը՝ մարիխուանայի արտահանումից ստացվող եկամտի մասին


Վրաստանի ֆինանսների նախարարը՝ մարիխուանայի արտահանումից ստացվող եկամտի մասին
Սեպտեմբեր 16 21:45 2018

Վրաստանը կարող է ստանալ 383 միլիոն դոլարի եկամուտ, եթե բժշկական մարիխուանայի արտադրության և արտահանման կառավարության ծրագրերը իրագործվեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:

 

 

Նրա խոսքով՝ բժշկական մարիխուանայի շուկան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ «այդ բույսից արբեցումը հին է, ինչպես աշխարհը»: Շուկայի ծավալը 2024-2025 թվականներին կարող է կազմել 25 միլիարդ դոլար՝ կարծում է գերատեսչության ղեկավարը:

 

 

 

«Ուստի որոշվել է մտնել այդ գործընթացի մեջ, մեծացնել արտահանման պոտենցիալը, և ակնկալում ենք, որ առաջիկա 2-3 տարիներին արտահանումից մենք կստանանք 1 միլիարդ լարի (383 մլն դոլար)»,- հստակեցրել է նա:

 

Նախարարը նշել է, որ բարոյական չէ խոսել մարիխուանայի առևտրի օրինականացման մասին բարոյականության տեսանկյունից: Նա ենթադրում է, որ բժշկական թմրանյութի վաճառքից շահույթը թույլ կտա մեծացնել կրթության որակը և հաղթահարել աղքատությունը: