Վիետնամում 11-ամյա աղջկա դեմքին արյունոտ քրտինք է հայտնվել


Վիետնամում 11-ամյա աղջկա դեմքին արյունոտ քրտինք է հայտնվել
Սեպտեմբեր 16 21:30 2018

Վիետնամի դպրոցներից մեկում տարօրինակ դեպք է գրանցվել: Աշակերտուհիներից մեկի դեմքին  պարապմունքի ժամանակ արյունոտ քրտինք է հայտնվել: 11-ամյա աղջկան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

 

Պարզվել է, որ աղջիկը    հազվագյուտ՝ հեմադիտրոզ հիվանդություն ունի:  Այս հիվանդությամբ տառապում է 10 միլիոն մարդուց ընդամենը մեկը, այդ պատճառով էլ  մասնագետները չեն կարողանում գտնել  բուժման եղանակը: Հայտնի է միայն այն, որ  հեմադիտրոզը չի ազդում կյանքի տևողության վրա, իսկ հիվանդները     արյունոտ քրտինքով են պատվում, երբ շատ են հուզվում կամ  ենթարկվում են սթրեսի: