«Հայկական ժամանակ». Ցրտի պատճառով երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել


«Հայկական ժամանակ». Ցրտի պատճառով երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել
Հունվար 12 09:59 2017

«Մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանի ցածր լինելու հետևանքով ուղևորափոխադրում իրականացնող երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել։ Մեզ փոխանցված լուսանկարները փաստում են, որ երթուղայիններում ապակիներն ու դռները մինչև մեկ սանտիմետր հաստությամբ սառույցով են պատված։ Ուղևորները մեծ դժվարությամբ են կողմնորոշվում թե քաղաքի, որ մասում են, քանի որ պատուհաններից այն կողմ տեսանելիությունը շատ ցածր է, դրան էլ գումարվում է երթուղայիններում օդի ջերմաստիճանի Օ-ից ցածր լինելը։ Լուսանկարներն արված են «47» և «58» համարների երթուղայիններում։

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեր զրույցում ասաց, որ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցները ստուգում են նշված երթուղայինները։ Նշենք, որ օդի ջերմաստիճանը Երևանում նախորդ գիշեր հասել է մինչև -16-ի»,–գրում է թերթը։



loading...