ԲՀԿ ավագանու անդամները Մարկոս Հարությունյանին «ասֆալտին փռելու» մեջ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում (տեսանյութ)


ԲՀԿ ավագանու անդամները Մարկոս Հարությունյանին «ասֆալտին փռելու» մեջ  քաղաքական ենթատեքստ չեն տեսնում (տեսանյութ)
Սեպտեմբեր 15 15:24 2018

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրած Նաիրա Զոհրաբյանը, ավագանու թեկնածուներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձան ոստիկանության տարածած տեսանյութին,   որտեղ ավագանու իրենց թեկնածու Մարկոս Հարությունյանին «փռել են ասֆալտին»։

Պետրոս Ղազարյանը կոչ արեց դատախազությանը՝ գնահատել արդյոք իրավաչափ է ոստիկանության աշխատանքը: Նա նշեց, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Լևիտանի ձայնով իրեն մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ:

ԲՀԿ ավագանու անդամները նշեցին , սակայն, որ  դրանում քաղաքական ենթատեքստ չենք տեսնում:

 

Մանրամասները՝ տեսանյութում: