Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները մեկնում են աշխարհի առաջնության


Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները մեկնում են աշխարհի առաջնության
Սեպտեմբեր 15 13:36 2018

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին վերջին հավաքը անցկացրեց Երևանի «Օլիմպավանում»:

Սեպտեմբերի 16-ին թիմը կմեկնի Սլովակիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ընտրանին Սլովակիա կմեկնի հետևյալ կազմով․Տիգրան Մինասյան (55 կգ), Արարատ Մանուչարյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (67 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Էրիկ Էլոյան (82 կգ), Հակոբ Բաղդասարյան (87 կգ), Ռազմիկ Խաչատրյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Աշխարհի երիտասարդների առաջնությունը կկայանա Սլովակիայի Տրնավա քաղաքում սեպտեմբերի 17-23-ը: