Կտանենք, քեզ կկորցնենք. Մերձավանի «գյուղապետի մարդիկ» սպառնացել են բնակչուհուն (տեսանյութ և լուսանկարներ)


Կտանենք, քեզ կկորցնենք. Մերձավանի «գյուղապետի մարդիկ»  սպառնացել են բնակչուհուն (տեսանյութ և լուսանկարներ)
Սեպտեմբեր 14 20:25 2018

Մերձավանի բնակիչ տիկին Օֆելյան արդեն մի քանի  ամիս է բնակարանի վերանորոգման լուրջ խնդիր ունի: Տանիքը կաթում է, ողջ բնակարանը խոնավության մեջ է:

Մի քանի անգամ դիմել է պատկան մարմիններին. գյուղապետարան, Արմավիրի մարզպետարան, սակայն որևէ ոգնություն այդպես էլ չի ստացել:

Գյուղապետի որդին տեսել է բնակարանի վիճակն ու տիկին Օֆելյային հորդորել՝ չդիմել մարզպետարան, քանի որ գյուղապետարանն այդ խնդրին լուծում կտա, բայց գյուղապետ Լևոն Գրիգորյանը ասել է, որ իր տղան որպես ավագանի որևէ հարցով չի կարող օգնել:

Օֆելյան շաքարային դիաբեթով հիվանդ  է, տղայի թոքը վնասված է, ընտանիքում 3 անչափահաս երեխա կա, ովքեր հարևանների խոսքով՝ ողջ տարին հիվանդ են խոնավության պատճառով:

«Ինձ խոստացան, որ կզբաղվեն տանս տանիքի գործերով ու խաբեցին, ոչ-ոք ոչինչ չի ձեռնարկում: Ես ողջ ձմեռ խոնավության մեջ եմ ապրել. Ինձ ասում են, թե, նպաստ եմ ստանում, բայդ դա ինչ կապ ունի, երբ ընտանիքում 3 անչափահաս կա, ես ու տղաս էլ առողջական խնդիրներ ունենք: Ուղարկել են, որ նպաստն  էլ կտրեն»,-ասաց նա:

Մերձավանի բնակչուհին դիմել է վարչապետին, վարչապետը հարցն ուղարկել է Արմավիրի մարզպետարան, մարզպետարանն  էլ՝ գյուղապետարան, սակայն գյուղապետարանն այդպես էլ որև է քայլ չի արել:

Բնակչուհին նշում է, որ գյուղապետարանը մարզպետարանին կեղծ տվյալներ է տվել, որպեսզի  մարզպետարանը մերժի կնոջ խնդրանքը:

Տիկին Օֆելյան  կրկին դիմել է գյուղապետարան,սակայն վիճաբանություն է սկսել  գյուղապետարանում  և նրան դուրս են հրավիրել՝ հորդորելով դիմել իր հարուստ բարեկամներին:

Տիկին Օֆելյան աշխատում է առանց գրանցման և նրա գործատուն գյուղապետ Լևոն Գրիգորյանի ընկերն է, ով կնոջը  հանդիմանել է, որ ընկերոջ վրա բողոք է գրել և սպառնացել է աշխատանքից ազատել,սական բնակչուհին  հոգնելով տևական քաշքշուկից  չվախենալով պատասխանել է, որ կարող են իրեն ազատել աշխատանքից եթե ցանկանում են:

Մեր տեղեկություններով՝ գյուղապետն ու նրա կողմնակիցները սպառնացել են կնոջը, որ կվնասեն, մեքենայի տակ կգցեն, կտանեն կկորցնեն, և հիմա տիկին Օֆելյան անհանգստացած է իր անվտանգության  համար:

Նշենք, որ բնակչուհին հերթական նամակն է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշել է, որ  նրան սխալ տեղեկություններ են փոխանցվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավանի գյուղապետը շարունակում է թալանել համայնքն ու բյուջեն: