«Անհասցե պատերազմ»-ը շարունակվում է


«Անհասցե պատերազմ»-ը շարունակվում է
Սեպտեմբեր 14 18:05 2018

Մինչ բոլորը արդարեցնում են Հ. Մարությանին, նա շարունակում է պնդել սև ու սպիտակ ուժերի գոյությունը:

Նախքան նախընտրական քարոզարշավը  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը  իր խոսքում  նշել էր. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է.  կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո′, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետեւ մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:

Քննադատական մեկնաբանություններից հետո  Հայկ Մարությանը շատ արագ հայտարարությամբ հանդես եկավ, որում նշել էր,  թե կարող էր այլ կերպ  արտահայտել իր խոսքը, բայց ըստ էության, չէր հերքել այն միտքը, որ  գոյություն ունեն սև ու սպիտակ ուժեր:  Դերասանի այս պարզաբանումից հետո քաղաքական գործիչներն ու հասարակության մի մասը  սկսեցին արդարեցնել Հայկին Մարությանին՝ մեկնաբանելով,  թե նա զգացել է իր սխալը, մինչդեռ  նա, և այժմ արդեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում են շեշտել, որ կան  սև ու սպիտակ ուժեր:

Չնայած վայրկենական պատասխան մեկնաբանություններին՝ թեման դեռ շարունակում է թեժ մնալ, և՛ քաղաքական գործիչների և՛ հասարակության համար:

Քարոզարշվավների ընթացքում, գրեթե բոլոր թեկնածուներն ու նրանց թիմակիցները շեշտում են իրենց  սև կամ սպիտակ լինելը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ  Ծառուկյանը անդրադառնալով թեմային՝ նշել է, որ  իրենց սև ու սպիտակների  չեն բաժանում երկիրը: Երևանի քաղաքապետի եթեկնածու Նաիրա Զոհրաբյանը ևս առիթը բաց չի թողնում շեշտելու, որ անպատասխանատու հայտարարություն է արվել, առանց հստակ նշելու, թե ովքեր են «սևերը», ովքեր՝ «սպիտակները»:

«Ես կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքը դներ սրտին և ազնվորեն ասեր՝ ով է սպիտակ, ով՝ սև: Եթե չափորոշիչներով առաջնորդվենք, թե ով է սպիտակ, ով՝ սև, ապա չեմ գտնի որևէ մեկին, ով ինձանից սպիտակ կլինի: Բայց չեմ ուզում մարդկանց գունային ինչ-որ ներկապնակի որոշակի երանգների մեջ տեղավորել, որովհետև գույները տարբեր են, և հնարավոր է՝ հանկարծ իրենց համար վիրավորական գույներ տրվեն, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել»,-այսպես է մեկնաբանել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

Ինչևէ, քարոզարշավը շարունակվում է և չնայած այն բանին, որոշ թեկնածուներ հայտարարում են, թե միասնական են, պարզապես տարբեր ծրագրերով են ներկայանում, այնուամենայնիվ, նրանք, իրականում, մրցակիցներ են  և հանրությունը պետք է հասկանա, թե ով կարող է իրականում, Երևանի «մատից փուշ» հանել:

Հարկ է նաև ուշադրություն դարձնել այն բանին, որ վարչապետը հակահեղափոխականներեին կոչ արեց, սթափվել, և  դադարել  սպիտակների անվան տակ ներկայանալ, սակայն, ովքեր են այդ հակահեղափոխականները Փաշինյանը կրկին  չնշեց, Նա միայն բացատրեց, որ այդ մարդիկ իրենց հեղափոխականներ  են անվանում, մինչդեռ հեղափոխության սկզբում, դեմ էին դրան: Եվ  քանի դեռ անուններ չեն հնչում կարելի է յուրաքանչյուրին համարել հակահեղափոխական, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մրցակից է  համարվում և գուցե վարչապետի նման հայտարարությունը  արվում է այսպես ասած «ձայն փաղցնելու» համար:

«Անհասցե պատերազմ»-ը շարունակվում է: