Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան. Նա կոնկրետ հանձնարարականներ է տվել


Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան. Նա կոնկրետ հանձնարարականներ է տվել
Սեպտեմբեր 14 17:30 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ  հանդիպել համայնքի բնակիչների հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: