Տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 12 ուսանողներ տեղափոխվել են հիվանդանոցներ


Տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 12 ուսանողներ տեղափոխվել են հիվանդանոցներ
Սեպտեմբեր 14 12:43 2018

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի խումբ երեխաներ, ովքեր բժիշկներին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից և նրանք թունավորվել են քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից առաջացած շմոլ գազի հետևանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել քոլեջի ուսանողներ՝ 16-ամյա Մարիա Մ.-ն, 16-ամյա Լիդիա Ա.-ն, 17-ամյա Էլյա Ս.-ն, 16-ամյա Թամարա Մ.-ն, 18-ամյա Ալբերտ Ս.-ն, 16-ամյա Մարտին Պ.-ն, 16-ամյա Լուսինե Հ.-ն, 16-ամյա Սյուզաննա Ն.-ն, 17-ամյա Մերի Բ.-ն։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Լուսինե Հ.-ն, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Աննա Ա.-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա Միլենա Ս.-ն։

 Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում