Սասուն Միքայելյանը մեկնել է արտերկիր՝ վիրահատվելու. «Ժողովուրդ»


Սասուն Միքայելյանը մեկնել է արտերկիր՝ վիրահատվելու. «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 14 09:10 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա չմասնակցեց նաև ԱԺ այս նստաշրջանին: Պատճառը, պարզվում է, Միքայելյանի առողջական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Միքայելյանը մեկնել է արտերկիր, վիրահատվել: Արցախյան պատերազմի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ էր ստացել, և մինչև հիմա նրա մարմնում մի քանի տասնյակ բեկորներ են մնացել, որոնք էլ նորագոյացությունների պատճառ են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, Միքայելյանն ապաքինվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: