Գաղտնալսում իրականացրել են ուժեր, որոնք պետության չափ հնարավորություններ ունեն. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)


Գաղտնալսում իրականացրել են ուժեր, որոնք պետության չափ հնարավորություններ ունեն. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 13 22:45 2018

Դատավորը եթե ստանում է զանգ, եթե դատավորի հետ լինում է կոնտակտ, պարտավոր է դրա վերաբերյալ զեկուցել Բարձրագույն դատական խորհրդին: Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողներին ասաց «Լույս» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«Ես, որպես արդարադատության նախարար, չեմ միջամտել արդարադատությանը, նաեւ ձեռնպահ եմ մնացել իմ այն լիազորությունների կիրառումից, որը վերաբերում է կարգապահական վարույթներ հարուցելուն»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

 

Նա նկատեց, որ չափազանց զգույշ պետք է լինել դատական իշխանության հետ, պետք է այն հզորացնել, որպեսզի իրականացնի իր սահմանադրական առաքելությունը:

Մանրամասն՝ տեսանյութում: