Հաշմանդամ քույր ու եղբայրն ապրում են ողբերգական պայմաններում. Ն. Զոհրաբյանը խոստացավ հարցին լուծում տալ (տեսանյութ և լուսանկարներ)


Հաշմանդամ քույր ու եղբայրն ապրում են ողբերգական պայմաններում. Ն. Զոհրաբյանը խոստացավ հարցին լուծում տալ  (տեսանյութ  և լուսանկարներ)
Սեպտեմբեր 13 21:20 2018

ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Շենգավիթ համայնքում մեկ առ մեկ արձագանքեց  բնակչության  կանչերին ու բողեքներին:

Քայլերթի ընթացքում Նաիրա Զոհրաբյանին մոտեցավ 84-ամյա հաշմանդամ մի տղամարդ և խնդրեց տեսնել այն վայրը, որտեղ նա և իր հաշմանդամ քույրն են բնակվում:

Անմխիթար պայմաններում բնակվող քույր ու եղբայրը արդեն 2 տարի ապրում են  մի  փոքրիկ խցում, որտեղ տարրական պայմաններ անգամ չկան ապրելու համար:

«Տղաս Օմարում զոհվել է, ես ու քույրս հաշմանդամներ ենք: Բազմիցս դիմել ենք քաղաքային իշխանություններին, բայց որևէ արձագանք  չենք ստացել»,-ասաց  տղամարդը:

79-ամյա կինն ավելացրեց, որ անգամ Պուտինն է առաջարկել Ռուսաստանում բնակարան տրամադրել, սակայն ինքը ի վիճակի չէ  իր առողջական վիճակով տեղափոխվել  ու ապրել Մոսկվայում:

«Հայրս Լենինգրադում է զոհվել ծառայության ժամանակ և դա հաշվի առնելով  Պուտինն ինձ բնակարան է տրամադրում Ռուսաստանում, իսկ մեր իշխանությունները ում համար ևս զինվոր ենք տվել ու նա զոհվել է Օմարում, անգամ մի փոքրիկ անկյուն չեն տրամադրում, թոշակից էլ զրկում են»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը խոստացավ հենց վաղը զբաղվել հաշմանդամ քույր ու եղբոր բնակարանային խնդրով:

Մանրամասները՝ տեսանյութում: