Ես այնպիսի քաղաքան գործիչ չեմ, ում կարելի է կաշառել. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)


Ես այնպիսի քաղաքան գործիչ  չեմ, ում կարելի է կաշառել. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 13 18:45 2018

Տարիներ շարունակ քաղաքային  իշխանությունները թալանել  են բյուջեն սեփական բարեկեցությունն ապահովելու համար: Այս  մասին այսօր Շենգավիթ վարչական շրջանում  նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զորհաբյանը:

«Վստահեք մեզես որպես քաղաքապետի թեկնածու, խոստանում եմ, որ ոչ ոք բյուջեից մի լումա չի գողանալու: Ես շատ  ավելի ուժեղ ու պինդ եմ լինելու, քան բոլոր տղամարդիկ միասին վերցրած:  Եթե քաղաքապետին հնարավոր չէ կաշառել,  քաղաքապետը երբեք  որևէ անգամ   իր ստորագրությունը չի դնի անօրինականությունների տակ: Երբ ասում են, որ կոռուպցիայի դեմ պայքարելը դժար է,սխալվում են. եթե քաղաքապետը կաշառաված չէ,ապա մյուսները քանի գլուխ ունեն գնալ անօրինականություների»,-աաց նա:

Վերջում Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ շեշտեց, որ ինքը այնպիսի մարդ, քաղաքական գործիչ չէ, ում հետ կարելի է գնալ անօրինական համագործակցությունների, ում կարելի է կաշառել:

Մանրամասները՝ տեսանյութում: