Իմ հանդեպ ունեցած Տեր-Պետրոսյանի վստահության արդյունքն է այն, որ ես ցուցակում չորրորդն եմ. Զ. Թադևոսյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)

Իմ հանդեպ ունեցած Տեր-Պետրոսյանի վստահության արդյունքն է այն, որ ես ցուցակում չորրորդն եմ. Զ. Թադևոսյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Մարտ 5 08:35 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է ՀԱԿ վարչության անդամ, թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Զոյա Թադևոսյանը: Նրան ուղեկցում էր դուստրը՝ Դիանա Գալոյանը, ում խոսքով՝ մայրն իր համար մշտապես օրինակ է եղել, որին ձգտել է նմանվել. «Ինձ համար, որպես կին, հեշտ է եղել կյանքում, որովհետև ես ունեցել եմ մի օրինակ, որինձգտել եմ նմանվել և իմացել եմ, որ կարող եմ հետևել նրա օրինակին՝ առանց մտածելու՝ կսխալվեմ, թե՞ ոչ: Մայրս ինձ համար կնոջ իդեալ է»:

-Տկն. Թադևոսյան, Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում Ձեզ հետ առաջադրվել է նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ռեյտինագային ընտրակարգը նաև ներկուսակցական մրցակցություն է ենթադրում, այդ իմաստով պարոն Մանուկյանին ինչպիսի՞ մրցակից եք համարում: Ինչպե՞ս եք գնահատում նրա շանսերը:

-Տարածում ստացած այդ կարծիքը, որ ռեյտինգային ցուցակոմ ներկայացվածները մրցակիցներ են, մեր պարագայում ճիշտ չէ, որովհետև մենք նպատակ չունենք միմյանց հետ մրցակցելու, մեր խնդիրն է միասնաբար թիմով հանդես գալ և ձայներ բերել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին: Մենք իրար դեմ չենք մրցելու. այն ձայնը, որը կտրվի Արամ Մանուկյանին, ես կհամարեմ իմ ձայնը, այն ձայնը, որը կգա ինձ, Արամ Մանուկյանը կհամարի իրենը, և մենք, հենց դա նկատի ունենալով, մեր բուկլետների վրա նկարվել ենք բոլորս միասին՝ ուս ուսի տված և բոլորս ժպտում ենք, բոլորս ուրախ ենք: Այն ձայնը, որը կգա այդ ցուցակից որևէ մեկին, կհամարենք մեր հաջողությունը: Մեր թիմակիցների միջև պայքար չկա, մենք միասնական ենք:

-Նույն ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվել է նաև Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, նրանց հետ մրցակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում՝ հաշվի առնելով նրանց ռեսուրսները:

-Ընտրողը պետք է լավ հասկանա, ով է իր շահը պաշտպանողը ԱԺ-ում, իսկ ով է գալիս ուղղակի իր անձնական շահը ներկայացնելու և ապահովագրելու: Օրինակ ՍԱՍ-ի Արտակի համար ԱԺ-ն ապահովագրական միջավայր է, նա իր համար ապահովագրական պոլիս է գնում: Արտակը մանդատով ձեռք կբերի անձեռնամխելիության պոլիս, որով հնարավորություն կունենա գործելու տնտեսական դաշտում, բիզնես միջավայրում սանձարձակ՝ գուցե անօրինական և այդ ճանապարհով հինգ տարի էլ կգոյատևի, իսկ դրա արդյունքում ժողովդրի կյանքում ոչինչ չի փոխվի, եթե, իհարկե, ժողովուրդը «արտականմանների» շատ բերի ԱԺ: Խնդիրը նրանում է, որ ոչ Արտակը, ոչ բոլոր նրանք, ովքեր մարդկանց արժանապատվությունը գնելու միջոցով են փորձում մտնել ԱԺ, մեզ համար մրցակիցներ չեն, նրանք ուղղակի անամոթաբար գնում են այնպիսի մի հանցավոր գործարքի ժողովրդի հետ, որով պարզապես գնում են ժողովրդի արժանապատվությունը, ժողովրդի վաղվա օրը, վստահությունը ապագայի հանդեպ: 

Ժողովուրդն էլ իր չքավոր վիճակից դրդված ձեռք է մեկնում այդ մարդուն և վերցնում այն գումարը, որը նրան որպես ողորմություն տալիս են, բայց ժողովուրդը մի օր պիտի հասկանա, որ իրականում դա ողորմություն է, որովհետև այն, ինչ «Արտակները» կարողանում են այսօր բաժանել, դա կազմում է այդ «Արտակների» կողմից գողացվածի մեկ միլիոն երրորդական մասը, հետևաբար մեկ անգամ մերժելով նման ձեռքը, ժողովուրդը կհասկանա, որ ինքը իրականում ուժ է, իշխանության տեր է և ինքը պետք է որոշի՝ ով լինի ԱԺ-ում և ինչքանով այդ մարդը ամեն ինչ կանի իր գոյությունը ավելի վստահելի դարձնելու համար: Այսօր այնպիսի ծայրահեղ վիճակ է, որ չես կարող ասել՝ շատ լավ կյանքով կապրի քաղաքացին, այդ լավին հասնելու համար մի քիչ ժամանակ է պետք, այդ գողացվածը հետ բերել է պետք, իսկ դա մեզանից ժամանակ կխլի: Ամեն դեպքում մենք չունենք մրցակից, որովհետև մենք իրականում անկեղծ ենք, մենք իրականում անկեղծ և անզիվ կանգնելու ենք ժողովրդի առջև և ասելու ենք մեր խոսքը. ինչքանով կհավատ ժողովուրդը մեզ, ինչքանով կվստահի, դա արդեն յուրաքանչյուրի գործն է:

-Վերջին շրջանում հնչում էին տեսակետներ, որ ՀԱԿ-ը կորցրել է իր երբեմնի ընդդիմադիր կեցվածքը, վարկանիշի անկում կա: Եթե օբյեկտիվորեն նայեք՝ որքանո՞վ եք կսիում այդ միտքը, մտացախություն չունեք արդյոք, որ դրանք որևէ կերպ կխանգարեն այս փուլում:

-Անկեղծորեն ասեմ, որ վարկանիշի անկման մասին խոսակցություններ նույնիսկ ես տանը իմ երեխաների հետ եմ քննարկել: Երկու կարևոր հանգամանք այդ կարծիքը դարձրեց հանրային քննարկման առարկա. առաջինն այն էր, որ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի ՀԱԿ-ի վարկանիշը իրականում ընկնի, նրանց լրատվամիջոցները կամ մարդիկ, որոնք հակված են ընդդիմադիր ուժերին հարվածելու տարբեր ասեկոսների միջոցով, հնարքներով, լրատվության միջոցով փորձում էին ՀԱԿ-ի վարկանիշը ինչ-որ չափով գցել: Քառօրյա պատերազմի օրերին, երբ ՀԱԿ-ը ճիշտ դիրքորոշում բռնեց և ժողովրդի թիկունքին կանգնեց նաև վստահելով իշխանութուններին՝ փորձեց չսրել իրավիճակը քաղաքական, որպեսզի բանակում զինվորը իրեն վստահ զգա, որ իր մեջքին պետությունն է, մեր այդ հայտարարությունից հետո ՀԱԿ-ի վարկանիշը բավականին բարձրացավ այդ ժամանակահատվածում:

Սասնա Ծռերի գործողություններից հետո, երբ մեր կուսակցության առաջնորդները չկանգնեցին այդ հավաքված ժողովրդի կողքին Խորենացի փողոցում, սկսվեցին խոսակցություններ ՀԱԿ-ի վարկանիշի ակնման մասին: Դա դիտարկվեց որպես քայլ, որով մենք վնաս տվեցինք մեր վարկանիշին, բայց իրականում ՀԱԿ-ի շարքային անդամը այդ եղելությունների կիզակետում միշտ ներկա է եղել, պարզապես մեր դիրքորոշումը բացատրվում էր նրանով, որ մենք միշտ դեմ ենք եղել պետության դեմ զենքով պայքարելու մտադրություններին : Մեր կուսակցության առաջնորդը բազմիցս է ասել, որ արյունով կամ զենքի ուժով իշխանության գալը կնշանակի նույն ճանապարհով իշխանություն թողնել. վաղը մեկ որիշն էլ կփորձի նույն ճանապարհով քեզ հեռացնել իշխանությունից, դա օրինական ճանապարհ չէ և այնպիսի երկրում, որտեղ 95 %-ը հայություն է, հայը հայի դեմ զենքով կռվի՝ դա նորմալ երևույթ չէ, բայց, համենայնդեպս, ես բազմիցս ասել եմ՝ չեմ դատապարտում Սասնա Ծռերի քայլերը, որովհետև վստահ եմ, որ նրանք այդ զենքը չէին օգտագործելու, նրանք ուղղակի մի վերջին ճիգ էին անում ժողովրդին միասնության ճանապարհով տանելու, ես կարծու եմ, որ որևէ մեկը պետության մեջ իր քաղաքացու վրա զենք չի բարձրացնի:

 

Ուղղակի եղավ այն, ինչ եղավ՝ կրակոցները եղան, մարդ սպանվեց, որը նույնպես ցավալի է, բայց, ամեն դեպքում, կարող էր դա էլ լինել. երբ իշխանությունները ոչինչ չեն անում պետության կայացման, քաղաքացու ինքնահաստատաման, իր երկրում ապրելու ցանկությունն ամրագրելու, հայրենիքին նվիրվելու, աշխատելու, երեխա պահելու, ուղղությամբ, քաղաքացին, արդեն անհուսության փրփրուներից կախվելով, կարող է նաև ծայրահեղ քայլերի գնալ: Այդ այդ երկու հանգամանքների առումով փորձեցին ՀԱԿ-ի վարկանիշը ընկնող լույսի ներքո ներայացնել: Որևէ մտավախություն ամենևին չկա, որովհետև այս պահին արդեն ՀԱԿ-ի վարկանիշը աստիճանաբար բարձրանում է, որովետև ՀԱԿ-ը հանդես է եկել մի այնպիսի կարգախոսով, որը մեր ժողովրդին ավելի շահեկան է, մեր ժողովուրդը ավելի հակված է խաղաղությամբ ապրելու, արարելու իր հայրենիքում:

- Խորհրդարանում Ձեր երեք hիմնական քայլերը որո՞նք են լինելու, ի՞նչն եք ամենից առաջ փորձելու փոխել:

-Ես իմ կյանքում միշտ հաջողության ամենակարևոր գրավականը համարել եմ կարգապահությունը: Ես կպահանջեմ ԱԺ-ում կարգապահություն: Եթե մարդը ընտրվել է ԱԺ պատգամավոր, ապա պարտավոր է ակտիվ մասնակցելու օրինաստեղծ գործունեությանը: Ես կհարգեմ այնպիսի խորհրդարանը, որտեղ կարգապահությունը առաջնային է, որտեղ մարդիկ հարգում են ժողովրդի քվեն և պետական բյուջեից ստացված աշխատավարձը: Առաջին քայլը այն պետք է լինի, որ բարձրացվի այդ հարցը, թե ինչու պատգամավորը չպետք է մասնակցի ԱԺ նիստերին: Հաջորդը՝ կուզեի, որ յուրաքանչյուր պատգամավոր միշտ հիշեր, որ երեկ ինքը ծեծում էր ընտրողի դուռը և մուրում ձայն ու երբեք այդ ձայնը ստանալուց հետո չստեղծվի անդունդ այդ քվեն տվողի և պատգամավորի միջև: Պատգամավորը պետք է ամենօրյա իր աշխատանքով ապացուցի, որ ինքը երախտապարտ է իր ընտրողին, դա չպետք է անի հինգ տարին մեկ: Եթե տա Աստված՝ հաջողություն լինի, նորից կարողանանք ունենալ խմբակցություն ԱԺ-ում, պետք է աշխատենք ստեծել այնպիսի օրենսդրական հիմքեր, որոնք կլինեն ի նպաստ մեր ժողովրդի և ոչ թե բիզնես կոպերատիվ շահերի, ինչպես լինում է հիմա:

-Որն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ փոխանցել է Ձեզ Ձեր առաջնորդ Լևեն-Տեր Պետրոսյանը:

-Մեր առաջնորդը ցանկացած իրավիճակում պահպանում է իր հանգստությունը: Օրինակ եթե մենք ինչ-որ բանից շփոթվում ենք, անհանգստանում, նա իր վեհ հանգստությամբ, ինքնավստահ, ծխամուրճի ծխի արանքից մեզ հորդորում է հանգստություն, համբերություն և ամենակարևորը՝ նրա այս վերջին տարիների պայքարի խորհուրդը այն է, որ այս պայքարը երկարատև, համառ պայքար է լինելու, այնպես որ մի շտապեք: Մենք գիտենք, որ երբեք չենք կարող անել այն հեղափոխությունը, որը արդյունքներ կտա մեկ ամսում, մեկ տարում, մենք երկարատև հեղափոխության պատրաստ, համառ և մեծ ջանքեր գործադրող ուժ ենք և հուսով ենք, որ մի օր կտեսնենք մեր հաղթանակը և այդ հաղթանակը կլինի մեր ժողովրդինը:

-Անձնապես զրույց ունեցե՞լ եք Տեր-Պետրոսյանի հետ առաջադրվելուց առաջ, ի՞նչ խորոհրուրդ է տվել, ինչ է հորդորել նա մասնավորապես Ձեզ:

-Չի եղել, ես չեմ կարող հնարել, ասել՝ հա, եղել է, որպեսզի ինչ-որ տպավորություն թողնեմ: Նախագահը մեզանից յուրաքանչյուրին շատ լավ է ճանաչում, նա մի թեթև հայացքով կարող է նայել իր կուսակցին, իր դաշնակցին և ճանաչել ով է, հասկանալ ինչքանով է արժանի վստահության և հենց այն, որ ես ցուցակում չորրորդն եմ, դա իմ հանդեպ ունեցած իր վստահության արդյունքն է և ես հպարտ եմ:

-Ինչպես եք գնահատում «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան » դաշիnqը գլխավորողպաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարոթյունը, թե իրենք միակ ուժն են, որը իշխանության վերահսկողությունից դուրս է։

-Երբ ես լսեցի այդ մասին, որ նա ասում է՝ բոլոր կուսակցությունները վերահսկովում են, բնականաբար, մենք էլ ենք վերահսկվում, ուղղակի իմ մոտ հարց առաջացավ՝ ինքը որտեղից դրա մասին գիտի, Սե՞րժն է իրեն ասել: Եթե այո, ապա առաջին վերահսկվողը ինքն է, այդ կարող եմ ասել:

-Հետընտրական պրոցեսներում ո՞ր ուժի հետ եք անձմաբ բացառում համագործակցության, կոալիցիա կազմելու հնարավորությունը:

-Միանշանակ ՀՀԿ-ի հետ: Քաղաքականության մեջ երբեք մի ասա՝ երբեք, մյուս դաշինքների հետ ժամանակը կգա, կերևա: Դեռ ընտրական պրոցեսները շատ բացահայտումներ կանեն, շատ կուսացությունների գործելաոճին կծանոթանանք : Անձամբ բացառում եմ համագործակցություն բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ուզում են ԱԺ մտնել ընտրակաշառք բաժանելու միջոցով:

-«Ելք» դաշինքին ինչպե՞ս եք վերաբերվում, որպես հակակշիռ դիտարկո՞ւմ եք ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին:

-Նորմալ, ես ոչ մեկին վատ չեմ վերաբերվում: Ես ոչ մեկին էլ հակակշիռ չեմ համարում, մեր գաղափարախոսությունն այլ է, մեր թիմը իր գործելաոճով, քաղաքական հայտերով, պայքարի ձևերով տարբերվում է մնացածից: Ի տարբերություն մնացածի ,մենք ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտում ,բայց նրանք անընդհատ փորձում են թեկուզ ոչ ուղղակի, ապա անուղղակի հարվածել ՀԱԿ-ին: Քանի որ հիմնականում երիտասարդներով համալրված թիմ են, ես դա համարում եմ երիտասարդական էմոցիայի դրսևորում, որը կանցնի: Կմեծանան, կամաց-կամաց կանցնի:

-Նիկոլ Փաշինյանի ֆակտորը ինչպե՞ս եք այդտեղ գնահատում:

- Նիկոլ Փաշինյանին տղայիս պես սիրել եմ, տղայիս պես ցավել եմ իր բանտարկված օրերի համար, գնացել նույնիսկ դիմավորել եմ ազատավելու օրը ՔԿՀ-ից, ութ ժամ կանգնել եմ մինչև բաց են թողել, այսինքն չեմ կարող ատելությամբ լսցվել իր հանդեպ, բայց և շատ ցավում եմ , որ ինքը նույն ձևով անցած ճանապարհը մոռացել է, չի հիշում:Ես չեմ մոռանում անցած ճանապարհը:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Ինձ երջանկացնում են իմ երեխաների հաջողությունները: Իրականում ես դա չեմ զգում, որովհետև ինչ որ մի հաջողության հասնելիս, դա առանձնապես կրտրուկ ինձ մոտ էմոցիոնալ բռնկում չի առաջացնում, որովհետև ես տեեսնում եմ, թե ինչքան ջանք են թափում նրանք դրանք գրացնելու համար և չեմ էլ հասցնում երջանկություն զգալ, ուղղակի մի հաճելի է թմբիր է վրաս գալիս, որից հասկանում եմ, որ երջանիկ եմ: Ամենից շատ շնորհակալ եմ դարձյալ երեխաներիս համար, թոռներիս համար: Անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում շատ վերամբարձ բաներից խոսել՝ հայրենիքս, աշխատանքս…ես երջանիկ եմ իմ երեխաներով, թոռներով, իրավմամբ ,Աստված ինձ չքնաղ զավակներ, թոռներ է պարգևել՝ իսկական մարդիկ են:


-Ի՞նչ ասելիք ունեք խորհրդարանական ընտրություններին Ձեր պոտենցիալ ընտրողներին:

-Հարգեք ձեզ: Կյանքի ոչ մի իրավիճակում ձեր արժանապատվութունը մի ստորադասեք ոչ մի բանից:

Մտքերը շարունակելով...

Իմ կյանքը… այնպիսին է, ինչպիսի ես կուզեի լիներ:

Մի օր ես… հնարավոր է հասնեմ իմ այն նպատակներին, ինչի համար այսքան տարիներ պայքարում եմ և հուսով եմ, որ այդ օրը շուտ կգա: Ուզում եմ տեսնել Հայաստանը զարգացած, որովհետև մեր ժողովուրդն արժանի է զարգացած հայրենիքում ապրելու:

Կյանքը մեկ օրում… չի վերջանում, գալիս է հաջորդ օրը, բայց նախորդն արդեն պատմություն է դառնում, ուրեմն պետք է նոր օրը սկսենք նոր գրով, գրենք նոր պատմութուն:

Տարիների ընթացքում… հասկացել եմ, որ մարդը պետք է միշտ լինի նպատակասլաց, երբեք չընկրկի ցավին, դժվարությանը, հիվանդությանը, դժբախտությանը, պետք է արագ սթափվի, ոտքի կանգնի և գնա առաջ:

Իմ օրերի մեջ… հիշարժան երկու օր ունեմ, որոնք ցավով եմ հիշում միշտ, դրանք իմ ծնողների մահվան օրերն են:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Նարեկ Ավանեսյան/Armday.am

 

 

loading...