Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +36 աստիճանի. Գ. Սուրենյան


Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +36 աստիճանի. Գ. Սուրենյան
Սեպտեմբեր 12 12:30 2018

Սեպտեմբերի 14-15-ին Իրաքի տարածքից սպասվում է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը այդ օրերին բոլոր մարզերում կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատում, Արմավիրում, Սյունիքի Հովիտներում և Երևանում հասնելով +36 աստիճանի»,-գրել է Սուրենյանը։