Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել. Ալեքսանյանը պարտվել է


Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել. Ալեքսանյանը պարտվել է
Սեպտեմբեր 9 11:25 2018

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիսլավ Պետլյանսկու անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում 55 կգ քաշային Նորայր             Հակոբյանը եզրափակչում 10:2 հաշվով հաղթեց բուլղար Նեդյալկո Պետրովին: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տուշեով առավելության հասավ բուլղարացի Նիկոլայ Վիչևիի նկատմամբ:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում տուշեով պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին, սակայն իրավունք ստացավ մրցել բրոնզե մեդալի համար: Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին վնասվածքի պատճառով:



loading...