Եվրոն, դոլարը եւ ռուբլին թանկացել են


Եվրոն, դոլարը եւ ռուբլին թանկացել են
Սեպտեմբեր 6 17:22 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կազմել է 484.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.42 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 563.01 դրամ (աճել է 2.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.39 դրամ (աճել է 6.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.09 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 220.74  դրամ, ոսկի՝ 18,641.81 դրամ, պլատին՝ 12,057.12 դրամ։