Էջմիածնում ջուրը 2 ամիս է՝ լցվում է բնակարան. պատկան մարմինները հրաժարվում են լուծել խնդիրը (տեսանյութ և լուսանկարներ)


Էջմիածնում ջուրը 2 ամիս է՝ լցվում է բնակարան. պատկան մարմինները հրաժարվում են լուծել խնդիրը (տեսանյութ և լուսանկարներ)
Սեպտեմբեր 6 17:04 2018

 

Էջմիածնի Չարենց փողոցի  5-րդ շենքում արդեն 2 ամիս է՝ ջուրը լցվում է բնակիչներից մեկի բնակարան: Այս մասին ArmDay.am-ին հայտնեց տեղի բնակիչներից մեկը:

Բնակիչները, պարբերաբար, զանգահարում են «Թեժ գիծ», սակայն նրանք խոստանում ու այդպես էլ չեն անդրադառնում խնդրին:

«Տանտերերը ստեղծված իրավիճակի մասին հայտնել են նաև Համատիրությանն ու Ջրմուղինսակայն նրանք հարցն իրար վրա են գցում՝ ասելով, որ իրենց լիազորությունների մեջ չէ այդ խնդրի լուծումը»,- ասաց նա:

Հարցը մնացել է օդում կախված. Որևէ մեկն իրեն պատասխանատու չի զգում այս հարցով. «Վեոլիա» ջուրը ևս հրաժարվել է խնդրին լուծում տալՏանտերերն անհանգստացած են, որ հարցին շուտափույթ լուծում տրվի հակառակ դեպքում, եղանակի փոխվելուց հետո անհնար կլինի հարցին պատշաճ լուծում  տալ:

Մանրամասները՝ տեսանյութերում:



loading...