Աշխարհին եւ մեր Հայրենիքին խաղաղություն եմ մաղթում

Աշխարհին եւ մեր Հայրենիքին խաղաղություն եմ մաղթում
Դեկտեմբեր 31 22:13 2016

Քառօրյա պատերազմի հերոս Արման Ավետիսյանը իր ֆեյբուքյան էջում գրում է 

Շնորհավորում եմ ողջ հայությանը գալիք տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2017 թվականը լինի անսպառ հաջողությունների, երազանքների իրականացման տարի:
Աշխարհին եւ մեր Հայրենիքին խաղաղություն եմ մաղթում: Ուզում եմ՝ մեր ազգն այլեւս ապացուցելու կարիք չունենա, որ իր զինվորին հաղթելն անհնար է, ինչպես 2016 թվականի ապրիլին:
Խոնարհվում եմ ապրիլյան մարտերի ընթացքում զոհված մեր հերոս տղաների շիրիմների եւ հերոսածին մայրերի առաջ: Թո՛ղ երբեք ոչ մի մոր աչքեր չարցունքոտվեն:
Առանձնահատուկ շնորհավորում եմ այս պահին մարտական հերթապահություն իրականացնող բոլոր դիրքապահներին: Ձեր զգոնության շնորհիվ մենք այսօր խաղաղ ենք ապրում: