Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը


Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Սեպտեմբեր 5 13:47 2018

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը:

 

Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ,- հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հարևան երկրում ձյուդոյի տարվա կարևորագույն ստուգատեսն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից 27-ը:

 

Բաքվում կայացած դեռևս միակ մարզական իրադարձությունը, որին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է, եղել են 2016 թվականի Եվրոպական խաղերը: Ամբողջ ընթացքում մրցավարությունը հայ մարզիկների նկատմամբ գործել է անարդարացի: Արդյունքում ունեցել ենք մեկ արծաթե մեդալ. այն նվաճել է Միհրան Հարությունյանը: