Դոլարի վերելքը շարունակվում է


Դոլարի վերելքը շարունակվում է
Սեպտեմբեր 4 13:49 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին կազմել է 483.73 դրամ՝ աճելով 0.35 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 559.10 դրամ (նվազել է 1.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 620.05 դրամ (նվազել է 2.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.09 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 225.9 դրամ, ոսկի՝ 18,663.51 դրամ, պլատին՝ 12,255.2 դրամ: