«Այդ պարոնը պետք է մեկուսացվի փաշինյանական թիմից»

«Այդ պարոնը պետք է մեկուսացվի փաշինյանական թիմից»
Սեպտեմբեր 3 11:18 2018

Շատ եմ ափսոսում, որ Նիկոլ Փաշինյանի թիմում նման «քաղաքական գործիչներ» են հայտնվել, այն էլ կարևորագույն ցուցակի առաջին համարում: Միայն այս ցաք ու ցրիվ ելույթի համար, որի հիմնական դրույթներն (սպիտակ ու սև… խաղ չկա) ակնհայտ անհամատեղելի են թավշյա հեղափոխության գաղափարախոսությանը, այդ պարոնը պետք է մեկուսացվի փաշինյանական թիմից:

Ավելին, որպեսզի «խելքը գլուխը հավաքի», հերթական այս չծառայած «սպիտակ հեղափոխականին» և ինքնասիրահարված արվեստագետին հարկ է գործուղել հայկական բանակ, որ իր սահմանադրական պարտքը կատարելուց հետո միայն իրեն իրավունք վերապահի ուրիշներից պահանջել նրանց սահմանադրական պարտավորությունների կատարումը:

 

Ճիշտ և արժանապատիվ կհամարեի նաև, եթե այս ելույթը ծափահարող թիմը առաջին փոխվարչապետի գլխավորությամբ ներողություն խնդրեր երևանցուս հասցեին հնչած ուղղակի և անուղղակի վիրավորանքների համար:

Ռուբեն Թորոսյան
ՀՀ ԳԽ պատգամավոր, Նախագահության անդամ

loading...