Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խնդիրներ ունի օրենքի հետ:
Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է ֆուտբոլիստին առանց վարորդական իրավունքի երթևեկելու համար: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին:
Ինչպես հաղորդում է AS-ը, խաղացողը կարող է տուգանվել 6 հազար եվրոյով ու ազատազրկվել կես տարով:
Իսպանիայում յուրաքանչյուր վարորդ ստանում է 12 միավոր և դրանք կարող է կորցնել երթևեկության կանոնները խախտելու պատճառով: Ոստիկանները պարզել են, որ Պիկեի միավորները 0 են:
Երբ վարորդը կորցնում է բոլոր միավորները, պետք է կրկին վարորդական իրավունք ստանալու քննություն հանձնի: