Հայկ Իշխանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական


Հայկ Իշխանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Սեպտեմբեր 1 20:14 2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ևս մեկ ֆուտբոլիստ է հրավիրել հավաքական:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանը: «Փյունիկի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը ընդգրկվել է Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում:

Ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 6-ին կհյուրընկալի Լիխտեյնշտեյնին, իսկ սեպտեմբերի 9-ին կհյուրընկալվի Մակեդոնիային: